Մուտիլովկաներ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բացառում է, որ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Մարդու իրավունքների պաշտպան: «Մուտիլովկաներ են: Նման բան չկա եւ չի էլ կարող լինել»,-այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսին հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Նշենք, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո տեղեկություններ կան, թե ընդդիմությունը կառաջադրի ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը :