Որոշ ճանապարհահատվածներ բքի պատճառով դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում տեղում է ձյուն: Բքի, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Մարալիկ, Ապարան-Քուչակ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Ծիլքարի հատվածը: Ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել է Ճամբարակ-Դրախտիկ […]