27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում

Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք:Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ պառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Իսկ ահա հունվարի 8-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի կենտրոնում ինչի արդյունքում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա»,- ընդգծեց Սուրենյանն՝ հավելելով, որ այս պահին հարավ-արևմուտքից մեր երկիր են ներթափանցում տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը բաձրանում է, և կշարունակի բարձրանալ մինչև հունվարի 8-ը ներառյալ:

«Հունվարի 6-7-ին Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի -3…-5, ցերեկը -1…+1 աստիճանի սահմաններում, իսկ ահա հունվարի 8-ին գիշերը սպասվում է -1…-3, ցերեկը 0…+2: Հատկապես ուժեղ կտաքանա Տավուշում և Սյունիքում, ինչի արդյունքում այստեղ հունվարի 8-ին սպասվող տեղումները հնարավոր է, որ լինեն թաց ձյան և անձրևի տեսքով»,- նկատեց Սուրենյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ