Կրկնակի քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2015թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է 2015թ. դեկտեմբերի 6-ին «azatutyun.am» կայքէջում զետեղված «Ազատության տեսախցիկը կրկնաքվեարկության փորձ է արձանագրել» վերտառությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերը: Պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Արթուր Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը […]