27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

H1N1-ից երեխա է մահացել

Այսօր առաջին օրն է, որ  սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում  է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում: Մինչև այժմ ամեն օր նկատվում էր հիավանդացության աճ:

Հունվարի 11-ին առողջապահության  նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է` 396: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է  85, ապա նվազել է 78-ի: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684:

Միաժամանակ, այս պահի դրությամբ 14 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Նրանցից 8-ի մոտ է հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը:

Սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը եթե հունվարի 11-ին, ժամը 20:00-ին 855 էր, ապա այս պահին  799 է:

Հունվարի 12-ին արձանագրվել է  մեկ կնոջ և քաղցկեղով հիվանդ, վիրահատված  երեխայի մահվան դեպք, որի մոտ միաժամանակ հատատվել է H1N1 ենթատեսակը:

Ամփոփելով վերջին տվյալները` կարելի է արձանագրել, որ կանխարգելիչ և բուժական աշխատանքների, ինչպես նաև իրազեկման արդյունքում, ընդհանուր առմամբ, հանրապետությունում նկատվում է հիվանդացությամբ պայմանավորված իրավիճակի կայունացում և դեպքերի նվազման միտում:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ