Թուրքիայում խոզագրիպից 27 հոգի է մահացել

Թուրքիայում արագ տարածվում է H1N1 գրիպը՝ խոզի գրիպը։ Դրա հետեւանքով այստեղ արդեն 27 մարդ է մահացել: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն: Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիայում 3 հոգի էլ մահացել է H2N3 գրիպի տեսակից: