Նախարարը հանձնարարել է

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման աշխատանքներին ու կրթության ոլորտում նախատեսված անելիքներին: Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է 2017-19 թվականների համար ներկայացնել երկարաժամկետ ծրագրեր՝ ցուցաբերելով առավել նախաձեռնողականություն և առաջնորդվելով ոլորտի զարգացման հեռանկարային տեսլականից: […]