18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվեց:

«Այո, մեղադրանք է առաջադրվել իմ պաշտպանյալին: Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ Շուշանիկ Բախշյանը իրեն մեղավոր չի համարում: Այս գործում դեռ բացահայտելու հանգամանքներ կան »,-Henaran. am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց պաշտպանը:

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյանլին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

«Մենք վստահենք, որ մեղադրանքը հերքվելու է, այն անհիմն է և գործի հանգամանքները պետք է օբյեկտիվորեն պարզվեն»,-ընդգծեց Ալեքսանդր Սիրունյանը:

Խափանման միջոց չի ընտրվել: Հիշեցնենք նաև, որ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ