Տարբեր հագուստով երկու անգամ քվեարկել է /ֆոտո/
11/3 տեղամասում, որը տեղեկայված է Շենգավիթ համայնքի թիվ 144 մանկապարտեզում, տղամարդը քվեարկել է երկու անգամ` տարբեր հագուստով: Այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի Հայաստան»-ի Facebook-յան էջից:
11/3 տեղամասում, որը տեղեկայված է Շենգավիթ համայնքի թիվ 144 մանկապարտեզում, տղամարդը քվեարկել է երկու անգամ` տարբեր հագուստով: Այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի Հայաստան»-ի Facebook-յան էջից:
Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։ «Սահմանադրություն» բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում, որտեղ սահմանադրությունը հանրային իրավական […]
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացվել են մամուլի հրապարակումները՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է քննչական կմոիտեի լրատվական ծառայությունը: Ահազանգերից մեկը վերաբերում է Վանաձորի թիվ 30/6 ընտրական տեղամասային հանձնաժողովի նախագահին, մյուս 2-ը՝ Լոռու մարզի ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։ […]
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը տեղյակ չէ` գյուղում ինչ է կատարվում: «Նստած մեր տանը պերերիվ ենք անում, ի՞նչ իմանամ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետը : Հիշեցնենք, այս գյուղում այսօր բացի սահմանադրական հանրաքվեն նաև գյուղապետի ընտրություն է: Թեկնածուներից մեկն էլ հենց գործող գյուղապետն է: Մեր դիտարկմանը` ահազանգեր ենք ստանում, որ գյուղապետն ու նրա եղբայրը` պատգամավոր […]
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ.Ստեփանյանը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն, ինչը նկատել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։
Քիչ առաջ ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը հաղորդեց մինչև 14:00-ը հանրաքվեի քվեարկությանը մասնակիցների թվի վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն` Երևան- մասնակցել է 196,596 քաղաքացի-23.24% Արագածոտն – մասնակցել է 30,019 քաղաքացի – 26.02 % Արարատ- մասնակցել է 66,341 քաղաքացի- 30.46% Արմավիր- մասնակցել է 57,391 քաղաքացի- 25.00% Գեղարքունիք- մասնակցել է 43,721 քաղաքացի-23.27 % Լոռի- մասնակցել է […]
09/11 ընտրատեղամսում, որտեղ այսօր իրենց ընտրությունը կատարեցին Հայաստանի առաջին և երրորդ նախագահները արդեն միջադեպեր են գրանցվել: Ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը տեղեկացրեց, որ իրենց ընտրատեղամասում՝ առավոտյան միջադեպ է գրանցվել, երկու երիտասարդ դուրս են եկել քվեախցերից բարձր գոռալով «ոչ». «Մինչեւ ես ոստիկանին կանչեցի, գոռալով փախան, բայց նրանք բարձր բղավել են, դա բոլորն են տեսել»: Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ Սահմանադրական բարեփոխումների ընտրություններին հետևում է նաեւ ԱՊՀ դիտորդական խումբը: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան 07:50-ին ներկա է եղել ընտրատեղամասերից մեկում, հետևել տեղամասի բացման ընթացքին, շրջել է մի շարք ընտրատեղամասերում : «Ամեն ինչ ժամանակին էր, բաց, ներկա էին տարբեր կուսակցություններից դիտորդներ: Եղել եմ մի քանի […]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընտանիքի անդամների հետ միասին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է Սահմանադրական փողոխությունների հանրաքվեին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը