07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Հանրաքվեի ավարտից 3 ժամ առաջ մասնակցության տվյալները/գրաֆիկներ/

Քիչ առաջ ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հաղորդեց մինչև 17:00-ը հանրաքվեի քվեարկությանը մասնակիցների թվի վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն` Երևան- մասնակցել է 305,368 քաղաքացի- 36.10% Արագածոտն – մասնակցել է 48,595 քաղաքացի – 42.12 % Արարատ- մասնակցել է 110,020 քաղաքացի- 50.52% Արմավիր- մասնակցել է 92,277 քաղաքացի- 40.20% Գեղարքունիք- մասնակցել է 75,493 քաղաքացի-40.18 % Լոռի- մասնակցել […]

Առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և […]

Քանի քվեաթերթիկների վրա ձեր չեղած հումորի ամբողջ արսենալն եք ձոնում ու ինքնահաստատվում՝ էս երկրում ոչ մի բան էլ չի փոխվի

Օգտատեր Գայանե Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քանի քվեաթերթիկների վրա ձեր չեղած հումորի ամբողջ արսենալն եք ձոնում ու ինքնահաստատվում՝ էս երկրում ոչ մի բան էլ չի փոխվի: “Այո” քվերարկողներին էլ էս դեպքում քլնգելը մի այլ տիպի խնդալու ա: Հետո էլ կասեք, թե ամեն տված ձայնը կարևոր ա: Շարունակեք էդ անվավեր դարձած թերթիկների վրա հրճվելն […]

Կրկնակի քվեարկություն է կանխվել

Չարենցավան քաղաքի 26/12 ընտրատեղամասում 1910 ընտրողից քվեարկել է 449 անձ։ Հանձնաժողովի Ժառանգության ներկայացուցիչ Վարդիթեր Հայրապետյանը նշեց, որ կանխել է կրկնակի քվեարկություն։ Վերջինս նշեց, որ այդ անձնավորությունը պարզապես ցանկացել էր մեկ ուրիշի տեղը քվեարկել՝  նրան լավություն անելու համար, սակայն դեպքը կանխվել է։ Վարդիթեր Հայրապետյանը նշեց, որ ամենամեծ խնդիրն այն է, որ գալիս են ընտրության եւ ընտրացուցակներում […]

«Ջանուջիգյարով»` նույնականացման քարտերով

«Նույնականացման քարտով եմ քվեարկել, և որևէ խոչընդոտ չի առաջացել, –  Henaran.am-ի հետ կիսվեց խմբագրություն զանգահարած ընթերցողը: -Որևէ անհամապատասխանություն չկար, նույնականացման քարտս տվել եմ ու քվեարկել սովորականի պես: Ասեմ ավելին` մեր ընտրատարածքի հանձնաժողովի անդամները բավական ջերմ էին շփվում ընտրողների հետ, սիրալիր ուղղորդում նրանց»: Հիշեցնենք, նույնականացման քարտերով ընտրության հարցը ԱԺ-ում քննարկումների բուռն ալիք էր բարձրացրել: Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ […]

ԿԸՀ-ում չեն պատասխանում լրագրողների հարցերին

Այսօր ժամը 09:00-ից սկսած Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում տարբեր բանախոսներ պարբերաբար հայտնում են ընտրությունների ընթացքի, տվյալների, ինչպես նաև հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն: Հետաքրքրական է, որ նախորդ ընտրությունների ժամանակ լրագրողներն իրավունք ունեին նաև հարցեր հնչեցնել,  այս անգամ, սակայն նման ընթացակարգ չի սահմանվել: Բանախոսները միայն պատասխանում են լրագրողների ճշտող հարցերին, իսկ ցանկացած այլ հարցի չեն […]

Որոշ տեղամասեր մնացել են առանց ՀԱԿ-ի և «Ժառանգության»

Ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները չեն կարող արգելել լրատվամիջոցների տեղաշարժը, չեն կարող դիտորդներին, վստահված անձանց, լրատվամիջոցների ներկայացուցիչներին դուրս հրավիրել ընտրատեղամասերից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը: Վերջինս վստահեցրեց, որ նրանք ունեն լայն հնարավորություններ վերահսկելու քվեարկության ողջ ընթացքը, ծանոթանալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին:Նրա փոխանցմամբ` ԱԺ ներկայացված կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի տեղամասային […]

Որ երկրի Սահմանադրությունն է ամենաերկարը

Հնդկաստանի սահմանադրությունը աշխարհի ինքնիշխան պետությունների գրավոր սահմանադրություններից ամենաերկարն է, որն ունի 448 հոդվածներ, 12 աղյուսակներ և 100 փոփոխություններ և լրացումներ: Իսկ Միացյալ Նահանգների սահմանադրությունը ամենակարճ գրավոր սահմանադրությունն է՝ 7 հոդվածներ և 27 փոփոխություններ և լրացումներ:

Ոստիկանությունը հերքում է կրակոցների մասին լուրը

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է  Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատական ծառայությունը: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել: Ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի