16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կրկնակի քվեարկություն է կանխվել

Չարենցավան քաղաքի 26/12 ընտրատեղամասում 1910 ընտրողից քվեարկել է 449 անձ։ Հանձնաժողովի Ժառանգության ներկայացուցիչ Վարդիթեր Հայրապետյանը նշեց, որ կանխել է կրկնակի քվեարկություն։

Վերջինս նշեց, որ այդ անձնավորությունը պարզապես ցանկացել էր մեկ ուրիշի տեղը քվեարկել՝  նրան լավություն անելու համար, սակայն դեպքը կանխվել է։ Վարդիթեր Հայրապետյանը նշեց, որ ամենամեծ խնդիրն այն է, որ գալիս են ընտրության եւ ընտրացուցակներում տեսնում իրենց այն հարազատների անունները, որոնք երկրում չեն ապրում։

Ժառանգության ներկայացուցիչ Ֆրունզե Գեւորգյանը նշեց, որ ներսում որպես էդպիսին խախտում չի լինում, բայց վաղ առավոտից ԲՀԿ-ական Վազգեն Բաբայանը, ով համատիրության կառավարիչ  է, ընտրատեղամասում փորձում է ուղղորդել մարդկանց։

Նրա խոսքի վրա ներս մտավ Վազգեն Բաբայանը,եւ մի փոքր վիճաբանություն սկսվեց։

Վերջինը նշեց, որ այդ դպրոցում երկու ընտրատեղամաս կա,եւ ինքը մարդկանց պարզապես օգնում է, որ իմանան, թե ով որ տեղամասում պիտի քվեարկի։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ