Սխալվել ենք, ոչինչ, կուղղենք, դեռ ուշ չէ․ Ժիրայր Սեֆիլյան

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը, ով նշեց, որ երկար գիշեր է լինելու. «Դիմակայենք ցրտին, սակավամարդ լինելը մեզ չի խանգարում։ Այստեղ կա նաեւ մեր՝ ղեկավարներիս մեղավորությունը, մոբիլիզացման գործընթացում սխալվել ենք, ոչինչ, կուղղենք, դեռ ուշ չէ: Հավաքն ավարտվեց, նրանք այժմ երթով շարժվում են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։