Մալաթիա-Սեբաստիայում հաշվարկը սկսվեց /ֆոտոշարք/
Ամենաթեժ համարվող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված 8/25 տեղամասում վերջին ընտրողը ընտրեց 19:50 րոպեին: Ընրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արա Դադայանը ժամը 20-ին կնքեց քվեատուփը:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Դադայանը նշեց, որ օրը անցել է նորմալ, առանց միջադեպերի:
«Մեր տեղամասում հիմնական ընտրողների թիվը 1802-է և կից 82 լրացուցիչ ընտրունեինք: քվեարկող քաղաքացիների թիվը 863 է»,-նշեց հանձնաժողովի նախագահը:
Այս պահին հանձնաժողովի անդամները հաշվարկ են կատարում: