24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանգիստ է, առանց խախտումների

ՀՀ Սահմանադրական բարեփոխումների ընտրություններին հետևում է նաեւ ԱՊՀ դիտորդական խումբը:

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան 07:50-ին ներկա է եղել ընտրատեղամասերից մեկում, հետևել տեղամասի բացման ընթացքին, շրջել է մի շարք ընտրատեղամասերում :

«Ամեն ինչ ժամանակին էր, բաց, ներկա էին տարբեր կուսակցություններից դիտորդներ:  Եղել եմ մի քանի ընտրատեղամասերում, ոչ մի դիտողություն չկա, ամեն ինչ շատ լավ է, այդ պատճառով զգացողությունը շատ լավ է, մարդիկ գոհ են»:

Լեբեդևը նշեց` առավոտյան նկատել է, որ մարդկանց ակտիվություն կա, շատերն են եկել ընտրության.

«Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ ամեն ինչ հանգիստ է, առանց խախտումների եւ միջազգային նորմերին համապատասխան: Տեղամասերում խոսել եմ դիտորդների հետ: Ոչ ոք խախտումներ չէր նկատել, ահազանգեր չեն եղել այն տեղամասերում, որտեղ եղել եմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ