07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սահմանադրություն» բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։

«Սահմանադրություն» բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում, որտեղ սահմանադրությունը հանրային իրավական ակտերի օրինակարգավորումն էր։ Առաջին սահմանադրություններն են եղել Ամերիկա վերաբնակված անգլիացիների քաղաքական ակտերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի սահմանադրական ակտերը (13-16-րդ դարեր)։

Սահմանադրությունն այնպիսի նորմատիվ ակտ է , որը պետության իրավունքի ողջ համակարգի նորմերի նկատմամբ ունի բարձրագույն իրավաբանական ուժ և կոչված է կարգավորելու, մի կողմից , մարդու և հասարակության , մյուս կողմից, մարդու և պետության միջև հարաբերությունները, ինչպես նաև հենց իր՝ պետության կազմակերպման հիմունքները։ Այսինքն , այն հանդիսանում է օրենսդրական համակարգի հիմքը։Սահմանադրության նորմերը պարտադիր են բոլորի համար։

Սահմանադրությունն ունի ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն։ Հանդիսանալով պետության բարձրագույն փաստաթուղթը , այն նաև կոչված է կարգավորելու քաղաքական ուժերի միջև քաղաքաիրավական հարաբերությունները։Երկրի քաղաքական կյանքի առաջնային մասնակիցներն են կուսակցությունները։ Կուսակցությունների գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին:

Սահմանադրության տեսակները

Ըստ դասակարգման լինում են Հանրապետական և Միապետական։ Սահմանադրությունների բաժանումը միապետականի և հանրապետականի ունի ձևական բնույթ։ Միապետական սահմանադրություններ ընդունվում են միապետություններում։ Այդպիսիք են՝ Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Նիդեռլանդներ, Շվեդիան, Կանադան, Ավստրալիան և այլն։

Հանրապետական բնույթի սահմանադրություններ ընդունվում են հանրապետություններում։ Այդպիսիք են ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլն։

Ըստ քաղաքական ռեժիմի

Ըստ քաղաքական ռեժիմի սահմանադրությունները լինում են ժողովրդավարական և ավտորիտար։ ժողովրդավարական սահմանադրությունները ամրագրում են քաղաքացիների համար լայն իրավունքներ ու ազատություններ, իշխանության մարմինների ընտրովիություն և այլն: Օրինակ ՝ ՀՀ, ՌԴ սահմանադրություն։Ավտորիտար սահմանադրություններն արգելում են քաղաքական կուսակցությունների գոյությունը կամ սահմանում միակուսակցական ռեժիմ, օրինակ ՝ ԽՍՀՄ սահմանադրություն։Այստեղ անտեսվում են մարդկանց ազատությունները և իրավունքները։ Լինում են դեպքեր, երբ իրավաբանորեն սահմանադրությունը ժողովրդավարական է, սակայն այն անտեսված է, և երկրում տիրում է ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմ։ Այստեղ ամրագրված են իշխանությունների բաժանման սկզբունքը, սակայն գործնականում իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի կամ մի խմբի ձեռքում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ