Ավտոճանապարհներին` մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Գավառի, Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից), Վարդենիսի, Աբովյանի, Դիլիջանի ոլորանների, Սպիտակի լեռնանցքի և Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վայքի տարածաշրջանում ուժեղ քամի է: […]