15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տպավորություն կա, թե նոր Սահմանադրության հակառակորդները պարզապես վերցրել են նախորդ քվեարկությունների բողոքակազմը

Political scientist Hrant Melik-Shahnazaryan is guest in Henaran press club

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում անցկացվող ընտրական նոր որակի գործընթացները նոր ավանդույթներ են ձևավորում այդ գործընթացներում ներառված կողմերի շրջանում։ Այդտեղ դրական բաներ շատ կան, բայց քիչ չէ նաև բացասականը։ Այսպես, առանց ավելնորդ համեստության նշեմ, որ գրեթե 100% ճշգրտությամբ կանխատեսել էի առավոտյան Facebook-ի ու լրատվական դաշտի պատկերը։ Տպավորություն կա, թե նոր Սահմանադրության հակառակորդները պարզապես վերցրել են նախորդ քվեարկությունների համար կամ ընթացքում պատրաստված բողոքակազմը և այդ ամենը լցնում են համացանց։

Վստահ եմ, որ բողոքն ու դժգոհությունը ավելի արդյունավետ կլինի, եթե այն իրական լինի և վերաբերվի կոնկրետ այս քվեարկության ընթացքին։ Այս դեպքում կարևոր է ոչ թե քանակը, այլ բարձրացված հարցերի բովանդակությունը։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի՝ նախ իրապես նպաստել քվեարկության բարձր մակարդակի ապահովմանը և ապա՝ լսարանի աչքերին լուրջ երևալուն»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ