07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում. Շարմազանովը հունից դուրս եկավ /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյան :  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են ԱԺ այս նստաշրջանի աշխատանքը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իշխանությունների կողմից կեղծելու պատճառով. «Հայտարարում ենք այս նստաշրջանի հետագա աշխատանքների բոյկոտի մասին, քանի որ ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում եւ սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը […]

Երկրում տոտալ անվստահություն է տիրում

«Իրականում ճշմարտությունը մեջտեղում է, տվյալ դեպքում` շատ ավելի մեջտեղում, քան կարելի է պատկերացնել: Ե՛վ «այո»-ի, և «Ոչ»-ի կողմկանկիցների մեջ բավական շատ էին ադեկվատ մարդիկ, որ ճիշտ բաներ են ասում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրական փոփոխությունների մասին նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քոչարյանի փոխանցմամբ` երբ երեկ ինքը Facebook-ին է հետևել, հետո հեռուստատեսությամբ հետևել ընտրությունների ընթացքին, […]

Բաց, ազատ, օրինակելի․ ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականը

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն որակում է բաց, ազատ և օրինակելի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան: Նա նշեց, որ դիտորդները խախտումներ չեն արձանագրել թե նախքան հանրաքվեն, թե դրա օրը։ «Քարոզարշավի մթնոլորտը եղել է ազատ, իսկ հանրաքվեի քվեարկությունն անցել է հանգիստ: Ամեն ինչ անցել է […]

Միջազգային դիտորդները խախտել են նորմերը․ Սերգեյ Տկաչենկո

Միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող խմբերից մի քանիսը խախտել են միջազգային նորմերն ու իրավունքները։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց EPDE-ի փորձագետ, Ուկրաինայի Ընտրողների կոմիտեի ներկայացուցիչ Սերգեյ Տկաչենկոն։ «Միջազգային դիտորդական 6 առաքելություններից գոնե երկուսը, որոնք ժամանել էին Հայաստան՝ հետեւելու հանրաքվեի ընթացքին, խախտել են միջազգային իրավունքները։  Օրինակ, ԱՊՀ ներկայացուցիչների դիտորդների խմբի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Պետրուշինը, օրվա […]

Սերժ Սարգսյանը շտաբում հետևել է հանրաքվեի արդյունքների ամփոփմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կեսգիշերին այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղակայված «Այո»-ի շտաբ: ՀՀԿ առաջնորդը շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի և անդամների հետ հետևել է հանրաքվեի արդյունքների ամփոփմանը: ՀՀԿ ԳՄ անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ ամփոփել են «այո» շտաբի նախնական տվյալները: «Մեզ մոտ եղած ինֆորմացիան ամփոփեցինք, […]

Մուկուչյանը չի «մերժել»

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գիշերվա ընթացքում գրավոր որևէ դիմում-բողոք չի ստացել»,-այսօր՝ դեկտեմբերի 7-ի լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մուկուչյանը տեղեկացրեց, որ վերահաշվարկի դիմումների ժամկետը սկսվում է այսօր ժամը 12-ից մինչև  ժամը 18-ը: Լրագրողի դիտարկմանը, որ ԿԸՀ նախագահը այդպես էլ չհանդիպեց ու չզրուցեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների հետ վերջինս մեկնաբանեց. «Մենք իրականացնում […]

Նախորդ գիշեր հրադադարի ռեժիմը խախտվել է 240 անգամ. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և  հրթիռային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային  զինատեսակներից,  ինչպես նաև 60 /140 արկ/, […]

Այս արդյունքները չեն համապատասխանում հայ ժողովրդի իրական ցանկությանը․ Լենե Վեթելանդ

Նորվեգական հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լենե Վեթելանդը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդ այդպես էլ չեն հավատարմագրվել, թեեւ նախապես դիմել էին, սակայն հնարավորություն են ունեցել տեղական դիտորդական խմբերի հետ այցելել տեղամասեր։ «Ընտրատեղամասերում 700 դիտորդներ ունեցանք, եւ արձանագրեցինք անգամ ֆիզիկական հարձակումներ դիտորդների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, մենք գտնում ենք, որ, հաշվի առնելով արձանագրությունների […]

Զգուշացում վարորդներին

Երթևեկության անվտանգության բարելավման, մերկասառույցի պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2015 թ. դեկտեմբերի 7-ից Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում կամրջի վրա երկու ուղղություններով առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի