Միջազգային մամուլն անդրադառնում է մեր հանրաքվեին /վիդեո/

Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են Հայաստանում նախօրեին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին։ Ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ակտիվ կերպով հետեւել են հանրաքվեի ընթացքին։ Vesti.ru-ն նշել է, որ Հայաստանը հրաժարվեց նախագահական համակարգից եւ անցավ նոր՝ կառավարման խորհրդարանական համակարգի։ BBC Russian-ը, անդրադառնալով Հայաստանում երեկ անցկացված հանրաքվեին, հայտնում է, որ երկրում հանրաքվեին մասնակցածների մեծ մասը քվեարկել է կառավարման խորհրդարանական համակարգի օգտին: […]