23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զրպարտությունների շարքը թողեք. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները բոյկոտեցին «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի տարածքների բռնազավթումը եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը:

Քվեարկությունից առաջ Փոստանջյանը հայտարարեց. «Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ նա այլևս պահանջատեր չէ և  այս օրինագծի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ նման օրինագծի ընդունման դեպքում ընկնելու է պատասխանատվության տակ եւ վախենում է այդ պատասխանատվությունը կիսել»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց Զարուհի Փոստանջյանը խոսափողը:

«Նման բան չի եղել, զրպարտությունների շարքը թողեք: Ես հայտնում եմ ՀՀԿ խմբակցության տեսակետը: Որպեսզի ձեզ չվիրավորենք, որոշել ենք այդ անհեթեթ որակումներով ձեր շարադրանքը, որը մեր ազգային երազանքն է, բայց ոչ օրենքի խնդիր, քվեարկությանը չմասնակցել»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը նույնպես չի մասնակցում քվեարկությանը:

Օրինագծին կողմ քվեարկեց 8, դեմ՝ 1, ձեռնպահ 2 պատգամավոր, օրինագիծը չընդունվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ