14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դուք արդեն չեբուրաշկայի կարգավիճակում եք. ԱԺ նախագահի հորդորը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին Աժ-ում  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ընդդիմությունը կշարունակի պայքարը՝ հանուն երջանիկ ապագայի։

Փոստանջյանի  խոսքով՝ ինքը նախօրեին իշխանությունների և  Սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ բողոքի ցույցի ժամանակ նորից իրեն երիտասարդ է զգացել եւ հիշել է անցյալը. «Այո՛, ես այրել եմ նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, ԿԸՀ ղեկավարի խրտվիլակները»։

ԱԺ նախագահը հակադարձեց` Ձեզ վրա արդեն ծիծաղում են:

Փոստանջյանը շարունակեց իր խոսքը, ինչն ընդհատեց Գալուստ Սահակյանը.

«Դուք արդեն չեբուրաշկայի կարգավիճակում եք։ Մի՛ պղծեք ամբիոնը Ձեր բառերով։ ԱԺ ամբիոնը պղծելու տեղ չէ։ Ես ստիպված եմ լինելու կիրառել ԱԺ Կանոնադրությունը և  Ձեզ զրկել նիստերին ներկա լինելու իրավունքից։ Հասկացե՛ք, այստեղ հանրահավաքի տեղ չէ, անհնազանդության տեղ չէ։ Սա խորհրդարան է»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ