24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թվացյալ կայունությունը հղի է պոռթկումով

Հանրաքվեից նախնական քաղաքական հետևություններ է արել քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանը:

Քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր դաշտից, պետք է լուրջ խորհեն իրենց ապագայի մասին, քանի որ այս միջոցառումը ֆիքսեց նրանց ահավոր, ծայրահեղ թուլությունը անգամ ընտրատեղամասերում ոչ միայն գրագետ վերահսկողություն սահմանելու, այլ նաև ներկայացված լինելու տեսանկյունից: Մոտ 170 տեղեմասային հանձնաժողովների անդամների տեղերը թափուր էր: Կարծում եմ, որ այս տեղերը հենց ընդդիմությանն էին, որտեղ վերահսկողությունը լրիվ հանձնված էր իշխանության բերկրթությանը, ում աստված այդ շնորհով օժտել է այնքան, որ էլ դու սուս…

Ընդդիմություն՝ համակարգային, հստակ տեսլականով և պոզիտիվ ծրագրով չկա: Մնացել են փլատակներ, որոնք եթե իրենց ներսում ոչ-ինչ չփոխեն, կամաց-կամաց մահանալու են:

Հանրաքվեն ֆիքսեց նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազամակերպությունների բավականին լավ պատրաստվածությունը և ակտիվությունը: Քվերակության վերահսկողության տեսանկյունից կարծես առաջին պլան էին մղվել դիտորդները, թեպետ այդ գործի ավանգարդում պետք է լինեին քաղաքական կուսակցությունները:

Հիմա իշխանության մասին: Մտայնությունը, որ այս հանրքվեն էլ սղցրինք թեկուզ զոռբայությամբ, խախտումներով, համոզելով, վախացնելով ու հետագայում էլ ամեն ինչ կանենք այնպես, ինչպես կուզենք, խաբկանք է: Իշխանության ներսում կամ չեն հասկանում, կամ հասկացողները լռում են, որ քաղաքական համակարգի ամլացման, ինչում իշխանությունը մեծ ներդրում ունի, ու այդ համակարգի նկատմամբ հասարակության մասսայական ալերգիան, հեչ ավ բաների մասին չի վկայում:

Տոտալ անվստահության ու հիասթափության մթնոլորտը հղի մեծ վտանգնրով: Արտագաղթ, հանրային տրամադրությունների անկում, ինչն իր հետ բերելու է անկման բոլո ոլորտներում: Բայց սա մի կողմ: Այս վիճակը՝ թվացյալ կայունությունը, որը իրականում լճացում է, առաջին հերթին հղի է պոռթկումով: Իսկ երբ դա տեղի ունենա պրոնայք իշխանավորներ, այդ ալիքը չի խնայելու ոչ մեկին, սրբելու է ամեն ինչ՝ շատ հաճախ խառնելով թացը չորի հետ: Հատկապես, որ չկա ընդդիմություն, որը գոնե դրան համակարգված և քաղաքական բնույթ կտա:

Իշխանությունը, կամ քաղաքական համակարգը, չի կարողանալու դիմակայել այդ ալիքին, քանի որ հենց ընդդիմության բացակայության պատճառով իշխանության մեջ է տեղի ունենում ամենամեծ լճացումը ու իրար տակ փորոցին: Սկսվելու է առնետավազք, որը բնական է նման վիճակներում:

Գիտեք ամենցավալին ո՞րն է, ոչ թե որ այդ ցասման զոհը դառնալու են իշխանությունն ու էլի շատերը, այլ, որ այդ այդ ցնցումները խարխլելեու են պետության հիմքերը: Ու սա հատկապես ձեր շնորհիվ ու պատճառով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ