06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում. Շարմազանովը հունից դուրս եկավ /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյան :  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք բոյկոտում են ԱԺ այս նստաշրջանի աշխատանքը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իշխանությունների կողմից կեղծելու պատճառով.

«Հայտարարում ենք այս նստաշրջանի հետագա աշխատանքների բոյկոտի մասին, քանի որ ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում եւ սովորականի պես գործ անել:

Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության եւ օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց Սահմանադրության հանրաքվեն: Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում»:

Զուրաբյանին ընդհատեց  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Մենք հակառակ տեսակետն ունենք»,- ասաց և անջատեց Զուրաբյանի խոսափողը:

Նույն պահին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը լքեցին դահլիճը` նստածների շարքում թողնելով իրենց խմբակցության անդամներին` Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Լյուդմիլա Սարգսյանին: Շարմազանովը չդիմացավ:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ