09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը շտաբում հետևել է հանրաքվեի արդյունքների ամփոփմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կեսգիշերին այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղակայված «Այո»-ի շտաբ: ՀՀԿ առաջնորդը շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի և անդամների հետ հետևել է հանրաքվեի արդյունքների ամփոփմանը:

ՀՀԿ ԳՄ անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ ամփոփել են «այո» շտաբի նախնական տվյալները:

«Մեզ մոտ եղած ինֆորմացիան ամփոփեցինք, զեկուցեցինք իրավիճակը նախագահին, ինքն էլ տվեց համապատասխան հանձնարարականները: Ցանկացավ, որ հետագա մեր անելիքներում ևս ակտիվ լինենք: Ինչպես նաև շնորհակալություն հայտնեց, որ թիմը աշխատել է»,-ասաց Թադևոսյանը:

Ըստ նախնական արդյունքների Ընդհանուր առմամբ Երևանում ընտրողների թիվը 845897 է, մասնակցության թիվը` 390977: Մայրաքաղաքում Սահմանադրության փոփոխությանն այո է ասել 204340 քաղաքացի, ոչ` 160343: Անվավեր է ճանաչվել 21869 քվեարկություն: Իսկ մարզերում դեռևս հստակ չէ;

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ