06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 22, 2015

Քաղաքական աստառ կա. Սեֆիլյանը՝ Շիրխանյանի կալանավորման մասին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հիշում է, թե ինչպես հանրությունն անլուրջ վերաբերվեց ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում վնասազերծված մարդկանց: Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆալյանը տեսակետ հայտնեց, որ անլրջությունը շարունակվում է: «Գործող ռեժիմը իր համապատասխան անվտանգության ծառայություններով շուտվանից չունեն ժողովրդի վստահությունը: Այսինքն նրանք, եթե ապագայում ճիշտ գործ անեն, ժողովուրդը չի հավատալու: Իմ կարծիքով՝ այդ […]

Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը […]

Հայաստանի արտգործնախարարը ներկա գտնվեց Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200 ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառմանը ներկա էին ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ԲՈւՀ-ի դասախոսներ, շրջանավարտներ և ուսանողներ։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Խորհրդանշական է, որ երկու ամիս առաջ Երևանում կայացած ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումն անցավ հենց Լազարյան ճեմարանի 200-ամյակի խորագրի […]

Պետդուման մերժել է․ ծնողներին տեղյակ չեն պահի իրենց 15 տարեկանից բարձր դուստրերի՝ աբորտ անելու մտադրության մասին

Ռուսաստանի Պետդումա նախագիծ էր մտցվել, որով առաջարկվում էր , որպեսզի բժիշկները ծնողներին հայտնեն իրենց 15 տարեկանից բարձր դուստրերի՝ աբորտ անելու ցանկության մասին։ Դումայում այսպես կոչված «անչափահասների իրավունքները» ավելի բարձր են դասվել չծնված երեխաներին փրկելուց, հայտնում է РИА Новости -ն։ Ներկայումս, համաձայն ՌԴ օրենքի, 15 տարեկանից սկսած՝ աղջիկները կարող են ինքնուրույն որոշել՝ աբորտի դիմել, թե ոչ։ […]

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Գյոդակյանը

Ս. թ. դեկտեմբերի 20-ին, 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ և երաժշտական քննադատ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Շմավոնի Գյոդակյանը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Գեորգի Գյոդակյանը ծնվել է 1928 թվականին, Գյումրիում: 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 1957 թվականից աշխատել […]

Փոխնախարար վաղուց է եղել. ՊՆ խոսնակ

Երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Վահան Շիրխանյանը կասկածվում էր Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է հենց նույն հոդվածի […]

«Պոլիտեխնիկն» ամփոփել է 2015 թվականի աշխատանքները

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ամփոփել է 2015 թվականի աշխատանքներն ու հաստատել 2016թ.  բյուջեն Պ«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում լսվել է 2015թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2016-ի բյուջեն: Նիստը վարել է Երևանի քաղաքապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Նիստին ներկա  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի