29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Գյոդակյանը

Ս. թ. դեկտեմբերի 20-ին, 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ և երաժշտական քննադատ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Շմավոնի Գյոդակյանը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Գեորգի Գյոդակյանը ծնվել է 1928 թվականին, Գյումրիում: 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան:

1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1965 թվականից` բաժնի վարիչ, 1979-2005 թվականներին՝ փոխտնօրեն: 1973-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը: 1977 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 2003 թվականից պրոֆեսոր է:

Գ. Գյոդակյանը հեղինակ է հայ երաժշտության պատմությանը և տեսությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների: Երկար տարիներ զբաղվել է Կոմիտասի ժառանգության ուսումնասիրությամբ և հանրահռչակմամբ: Լինելով համաշխարհային երաժշտական արվեստի լավագույն մասնագետներից մեկը՝ տարիներ շարունակ, որպես մանկավարժ եվրոպական երաժշտական արվեստի տեսական հմտություններ է փոխանցել բազմաթիվ երաժշտագետների:

Հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար նա արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, Մովսես Խորենացի մեդալի:
Մեծ մտավորականի հիշատակը հավերժ կմնա հայ երաժշտարվեստի պատմության մեջ:
Գեորգի Գյոդակյանի հոգեհանգիստը տեղի կունենա  ս. թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Էրեբունի թանգարանին կից` Նուբարաշենի 14-րդ փողոցում գտնվող սգո սրահում: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 23-ին, նույն վայրում, ժամը 14:00-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ