04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պոլիտեխնիկն» ամփոփել է 2015 թվականի աշխատանքները

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ամփոփել է 2015 թվականի աշխատանքներն ու հաստատել 2016թ.  բյուջեն

Պ«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում լսվել է 2015թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2016-ի բյուջեն: Նիստը վարել է Երևանի քաղաքապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Նիստին ներկա  է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ըստ ոլորտների, մանրամասն ներկայացրել է տարեկան կտրվածքով կատարված աշխատանքները, մասնավորապես սոցիալական ոլորտում` երիտասարդ ընտանիքների աջակցման, աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև անցնող տարում կատարված ծավալուն շինարարական աշխատանքները, որի արդյունքում ձևավորվել են 5 նոր լաբորատորիաներ և վերանորոգվել ու վերազինվել 15 լսարաններ, այդ թվում՝ դպրոցում և քոլեջում: ՃՇՀԱՀ-ի կողմից միջազգային համագործակցության դաշտում տարվող աշխատանքների հետ կապված էլ ռեկտորը առանձնակի կարևորել է միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում համալսարանը վերջերս ստացավ 5 տարի ժամկետով միջազգային հավաստագիր:

«Այժմ աշխատանքներ են տարվում մասնագիտական` ծրագրային միջազգային հավատարմագրման ուղղությամբ», – նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորն ու, օգտվելով առիթից, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ համալսարանի զարգացմանը նպաստող քաղաքականությունը խրախուսելու համար: Գագիկ Գալստյանը նաև հավելել է, որ որդեգրելով պրակտիկ աշխատանքների ծավալի ավելացման քաղաքականություն՝ համալսարանը գալիք տարում ևս ձեռնամուխ է լինելու նոր լաբորատորիաների ստեղծմանը:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ խորհուրդը հավանության է արժանացրել կատարված աշխատանքներն ու հաստատել  համալսարանի 2016 թվականի բյուջեն:

«Իսկապես ծավալուն աշխատանք է իրականացվել, ինչի համար շնորհակալ ենք համալսարանի ողջ աշխատակազմին: Ու հաշվի առնելով, որ սա այս տարվա մեր վերջին հանդիպումն է, առիթն օգտագործելով շնորհավորում եմ համալսարանի ողջ աշխատակազմին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում եմ, որ 2016 թվականը լինի նորանոր հաջողությունների և  ձեռքբերումների տարի», – նշել է Տարոն Մարգարյանը:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ