16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Փոխնախարար վաղուց է եղել. ՊՆ խոսնակ

Երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Վահան Շիրխանյանը կասկածվում էր Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է հենց նույն հոդվածի հատկանիշներով:

Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել նախին փոխնախարարի կալանավորումը, ըստ նրա՝ այդ հարցը իրենց իրավասությունից դուրս է:

«Ինքը շատ վաղուց է եղել ՊՆ փոխնախարար և զբաղվել է նաև շատ այլ գործունեություններով, օրինակ քաղաքական»,- ասաց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ