Բորիս Մուրազին հայտարարությամբ դիմել է Էդուարդ Շարմազանովին /վիդեո/
Նախկին փոխվարչապետ, պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը շփում ունեցել է Նորք Մարաշում վնասազերծված «ահաբեկչական հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի հետ: Այս մասին ասել է Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը` հավելելով, որ իր պաշտպանյալը Վարդանյանի հետ ծանոթացել է Եղեռնի 100-ամյակին և ավելին չի եղել: Փաստաբանը նշել է, որ Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ապշած է տեղի ունեցածի առնչությամբ: […]
Նախօրեին, Ադրբեջանի Կենտրոնական բանկի որոշմամբ, երկիրն անցել է մանաթի լողացող փոխարժեքի, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Համաձայն այդ որոշման՝ մանաթի փոխարժեքը պետք է ձևավորվի հիմնականում հիմնարար գործոններին համապատասխան ձևով՝ որոշվելով արժույթի շուկայում պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությամբ: ԿԲ-ի մասնակցությունն արժույթի շուկայում իրականացվելու է այդ ռեժիմին համապատասխան»,- հայտարարել են բանկում: Կենտրոնական բանկի այս որոշումից հետո մանաթը կտրուկ արժեզրկվել […]
Լուսանկարը` Շահե Աճեմյանի ֆեյսբուքյան հանրագրից
Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ […]
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն այսօր հարձակվել են սիրիական Դեյր-Էզ-Զորի դպրոցի վրա, ինչի արդյունքում 9 աշակերտուհի է մահացել, 15 երեխա վիրավորվել է, հայտնում է lifenews.ru-ը։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Արձանագրենք, որ Հանրապետության նախագահի ելույթը անսպասելի չէր ու ըստ էության` երկրի ղեկավարը վերահաստատեց այն, ինչի մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ու ինչի մասին խոսվում էր վերջին տարիներին, երբ սահմանին քիչ թե շատ լարված իրավիճակ էր լինում։ Նախագահ Սարգսյանի դիպուկ ու հասցեական ելույթը բացառիկ կարևորություն ունի ոչ միայն այն իմաստով, որ դրա ժամանակը վաղուց հասունացել էր, […]
Հովհաննես Կարապետյանը երեկվանից կարել է բերանը և հացադուլ հայտարարել Ազատության հրապարակում: 28 ամյա երիտասարդը ծայրահեղ քայլին դիմելու համար իր հստակ պատճառաբանությունը ունի. «Այս ծայրահեղ քայլին եմ գնացել քանի որ հասկացել եմ, որ Սահմանադրական փոփոխությունները մեր երկիրը ընդհանրապես կործանեցին և մեզ հարկավոր է անհապաղ իշխանափոխություն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Կարապետյանը: Ավելի ուշ Կարապետյանը քանդել է […]
Քաղաքացիներ Ժենյա Մ.-ն և Լիանա Ղ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ Ռոզա Զ.-ին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի հուլիսին, վարույթն իրականացնող հիշյալ քննչական բաժնի քննիչը հարվածներ է հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հարցաքննության և առերեսման արձանագրություններում իր թելադրանքով […]