Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության դատավարությունը: Դատավորը դատավարության սկզբում մեղադրյալ Վալերի Պերմյակովին ներկայացրեց օրենսդրության այն կետերը, ըստ որի` վերջինիս դատում են, ինչից հետո վերջինս արձագանքեց, որ իրեն ամեն բան հասկանալի է: Այնուհետև դատարանը պետք է անցներ դատավարության հաջորդ փուլին` լսելով տուժողի իրավահաջորդներին: Սակայն այստեղ միջամտեցին տուժողի […]
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայն է այն տեսակետների հետ, որ մեզ պետք է ուժեղ Վերահսկիչ պալատ, սակայն, ըստ պատգամավորի, պետք է հասկանալ՝ ի՞նչ ուժգնության, ի՞նչ ուժի Վերահսկիչ պալատ է պետք: ԱԺ արտահերթ նիստում ՎՊ 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավորը հարց ուղղեց` արդյոք ՎՊ-ն ունի ծրագիր և ներկայացնում է հաշվետվություն, բայց մեր երկրում ծրագրերն ու հաշվետվությունները […]
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից «Սանասարյան տուն» անվամբ շինությունը պատրիարքարանին վերադարձնելու փաստաթղթային հարցերը կարգավորելու պատրվակով 6.000 թուրքական լիրա շորթման գործով վճիռ է կայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Timeturk.com» լրատվական կայքի` Ստամբուլի ծանր հանցագործությունների 16-րդ դատարանում տեղի ունեցած եզրափակիչ դատական նիստին մասնակցել է նաև Արամ Աթեշյանը: Մեղադրյալ Նարգինը, սակայն, նիստին ներկա չի եղել: […]
Գյումրիի ռուսական ռազմաբազայում, որտեղ քիչ առաջ մեկնարկել է Ավետիսյանների գործով դատավարությունը, կարելի է ասել դեռ չսկսված՝ ընդատվեց, քանի որ Աետիսյանների իրավահաջորդների փաստաբանների համար աշխատանքային պայմաններ ապահովված չէ: Փաստաբան Լուսինե Սահակյանը վիճաբանության մեջ մտավ դատական դեպարտամենտի ներկայացուցիչներից մեկի հետ` ասելով, որ աթոռներ ու սեղաններ տեղադրված չեն աշխատանքի համար, ինչից հետո վեճ առաջացավ փաստաբանի և դատական դեպարտամենտի ներկայացուցչի միջև: […]
Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Հիշեցնենք, երեկ նիստն ընդհատվեց Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի ժամանակ պատգամավորների հայտարարությունների ժամին: Նկատենք, որ երեկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը զեկույցը ներկայացրեց գրեթե դատարկ դահլիճում, իսկ ընդդիմախոս պատգամավորները ներկա էին, Զաքարյանը ներկայացավ ուշացումով: Զաքարյանի բացակայությունը, սակայն, Նիկոլ Փաշինյանին չխանգարեց սուր ելույթ ունենալ: Պատգամավորը դարձյալ հիշեց Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատունն ու դրա […]
«Նոր մտահոգիչ միտումներ կան Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով, ըստ որի՝ փորձ է արվում կիրառել կեղտոտ տեխնոլոգիա և ստիպել մեղադրյալներից մեկին կեղծ ցուցմունք տալ»,-այսօր հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանի փոխանցմամբ ՝ Արա Բուդաղյանի դեմ նոր «դավեր» են նյութվում. «Վերջին ժամանակաշրջանում նկատել ենք մեզ համար մտահոգիչ միտում: Մեզ հասած տեղեկություններով՝ նախաքննական մարմինը փորձում է անօրինական […]
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էրնեստը նախօրեին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը, որ Թուրքիան կարող էր ռուսական Су-24 ինքնաթիռը խոցել՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար։ Հիշեցնենք, որ նախօրեին իր մեծ ասուլիսի ժամանակ Պուտինն ասաց, որ «Եթե Թուրքիայի իշխանությունից որեւէ մեկը որոշել է ամերիկացիների ինչ-որ տեղը լիզել, չգիտեմ, դա ամերիկացիներին պետք էր, թե ոչ»՝ նկատի […]
Րոպեներ առաջ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության գործով դատավարությունը: Մինչև դատավարության մեկնարկը լարված մթնոլորտ է դատական նիստի դահլիճում: Հասմիկ Ավետիյսանի քույրը բողոքում էր, որ իրենց փաստաբաններին թույլ չեն տալիս մոտենալ ռազմաբազայի դարպասներին: «Ի՞նչ է, մեր փաստաբանները չե՞ն մասնակցելու դատին, եթե չմասնակցեն, մենք էլ չենք մասնակցի, սա ի՞նչ երկիր է, […]