04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պերմյակովը պայմանագիր է կնքել սատանայի հետ». փաստաբանները բացահայտել են նամակագրությունը

Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության դատավարությունը:

Դատավորը դատավարության սկզբում մեղադրյալ Վալերի Պերմյակովին ներկայացրեց օրենսդրության այն կետերը, ըստ որի` վերջինիս դատում են, ինչից հետո վերջինս արձագանքեց, որ իրեն ամեն բան հասկանալի է:

Այնուհետև դատարանը պետք է անցներ դատավարության հաջորդ փուլին` լսելով տուժողի իրավահաջորդներին: Սակայն այստեղ միջամտեցին տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները: Լուսինե Սահակյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ Վալերի Պերմյակովի` Սատանիստ լինելու և սատանայապաշտական գաղափարներին հարելուն:

Փաստաբանների համար հիմք էր ծառայել Одноклассники սոցիալական ցանցի անձնական էջի նամակագրությունը մի քանի մարդկանց հետ, որտեղ վերջինս սատանայապաշտական հաղորդագրություններ է ուղարկել իր գաղափարակից ընկերներին և հայտնել, թե պայմանագիր է կնքել Սատանայի հետ: Սահակյանն իր խոսքում մասնավորապես ասաց.

«Ի՞նչ պատահեց այն բանից հետո, երբ մեծահասակների սպանդը կատարվեց ու հերթը հասավ երեխաների սպանությանը, առավել ևս 6 ամսական երեխայի սպանությանը: Ի՞նչ պատահեց, որ ինքը սպանեց երեխային սվին դանակով, երբ ինքնաձիգի մեջ դեռ փամփուշտ կար: Մեզ համար պարզ էր, որ անձն ունի հոգեկան խնդիրներ: Մեզ համար առաջ եկավ նաև մեր բոլոր հարցերի գլխավոր պատասխանը` նա սատանիստ է: Նա հայտնում է իր տիրոջը` սատանային. «Ես քեզ կհանձնեմ մի քանի կին, մի քանի տղամարդ»: Ինչը և արել է: Սա շատ կարևոր հագամանք է` պարզելու շարժառիթը:

Մեզ համար ամեն բան պարզ է: Նա սատանիստական խմբի անդամ է եղել, և այդ անձանց գոնե  պետք է հարցեր ուղղել: Այդ մարդկանց հետ հարցազրույցներր, քննություններ տանելը գործին գուցե բան չտա, բայց գուցե և տա: Ուստի սա ևս առաջնային խնդիր ենք համարում: Սակայն եթե մարդը համագործակցել է սատանայի հետ, ամեն բան պարզ է: Մենք հիմա պանաջում ենք հնարավորություն տալ հարցեր ուղղել մեղադրյալին, ինչից հետո մեզ համար պարզ կդառնա  բացարկի միջնորդություն պե՞տք է ներկայացանենք, թե՞`ոչ»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ