06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 18, 2015

Կրեմլի գործակալը․ ինչու էր Սոբչակը Պուտինին ներկայացել այս տեսքով /ֆոտո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսին ներկա էր նաեւ հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով սեւ-սպիտակ գծավոր հագուստով էր՝ «զեբրի» տեսքով։ Ասուլիսի ժամանակ հետաքրքիր զուգադիպություն տեղի ունեցավ։ Պուտինը ասուլիսի սկզբին, պատասխանելով երկրի տնտեսական վիճակի մասին հարցին,  անեկդոտ  պատմեց կյանքի սպիտակ եւ սեւ շերտերի մասին։ Շատերը շտապեցին այս անեկդոտն ու Սոբչակի հագուստը կապել իրար հետ։ «Սոբչակը Կրեմլի […]

Իշխան Զաքարյանը զգուշացավ Փաշինյանից /վիդեո/

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքով՝ 2014-ի հաշվետվությունը մասնագիտական առումով շատ ավելի լավն է, քան նախորդ տարիների հաշվետվությունները և գրեթե 100% մոտեցել է Ինտոսայի սկզբունքներին: ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի 2014-ի հաշվետվության քննարկմանն իր ամփոփիչ ելույթում նա ասաց, որ ՎՊ-ն չի կարող բյուջեն 100%-ով վերահսկել, քանի որ ռեսուրսները բավարար չեն, դրա համար ընտրում են թեմաներ և […]

Ավետիսյանների գործով դատական առաջին նիստն ավարտվեց. հայտնի է հաջորդ նիստի օրը

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկած դատվարությունն անցնում է թեժ մթնոլորտում: Տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները` փաստաբանները, անընդհատ միջնորդություններ են ներկայացնում դատարանին, ինչն էլ ներկաների և դատարանի անձնակազմին բորբոքվելու տեղիք է տալիս: Իրավապշտպան Արթուր Սաքունը, ով ևս Ավետիսյանների հարազատների ներկայացուցիչ է, դատարանում առարկություն ներկայացրեց, թե ինչո՞ւ պետք է դատարանում ներկա լինեն նաև ռուսական ռազմաբազայի ծառայակիցները, եթե դատարանի […]

Մինչ նա Օդեսայում է․ Ինչպիսին է Վրաստանն առանց Միխայիլ Սահակաշվիլու

Ինչպիսին է այսօր Վրաստանն առանց Միխայիլ Սահակաշվիլու։ Այս հարցը տվել է “Новое время” ուկրաինական թերթը։ Նա բազմաթիվ հարցազրույցներ է իրականացրել՝ պարզելու համար այս հարցի պատասխանը։ Թբիլիսիի շուկայում միրգ վաճառող Դավիթը ասում է․ «Այո, մենք մինչեւ հիմա հիշում ենք Միշային։ Շատ բան արեց, մարդկանց բիզնեսները խլեց, բանտեր նստացրեց։ Բայց ներկայիս իշխանությունն էլ ավելի լավը չէ, ֆինանսական […]

Պայթյուն Տավուշի մարզում. կան տուժածներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ: Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել […]

Տավուշի մարզը՝ հոգածության կենտրոնում

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, հյուսիսում սահմանակից է Վրաստանին, իսկ արևելքում՝ Ադրբեջանին։ ՀՀ պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։  Ուստի Տավուշի մարզի համայնքների օժանդակության խնդիրը առանձնահատուկ է սահմանամերձ գոտում գտնվող բնակչության առավել սրված սոցիալական խնդիրների առկայությամբ: Այդ իսկ պատճառով, համայնքներում առկա մի շարք հիմնախնդիրները` ենթակառուցվածքների բարելավման, […]

Զինվորների սպանության գործով քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից 2 հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը […]

Դատարանը մերժեց Պերմյակովի գործով փաստաբանների միջնորդությունը

Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիի թիվ 102-րդ ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը, որին ներկա  է մեղադրյալ վալերի Պերմյակովը և տուժող կողմի իրավահաջորդները: Դատավարության սկզբում տուժող կողմի իրավահաջորդների փաստաբաբբենրը դատարանին միջնորդություն ներկայացրին հնարավորություն տալ հարցեր ուղղել մեղադրայլ Պեերմյակովին կամ վերջինիս հայտարարություն անել` իրենց առաջ քաշած դրույթի շուրջ: Ըստ փաստաբաների հետաքննության` Պերմյակովը հարել է […]

«Նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ …». Իշխան Զաքարյանը կրքեր բորբոքեց /վիդեո/

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վերահսկիչ պալատի 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ, կրկին անդրադարձավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատանը և դրա հետ կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերին՝ մի քանի միլիոն դոլարի ծագումնաբանության շուրջ: Երբ Փաշինյանը ներկայացնում էր փաստեր, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց պատգամավորին խոսել հաշվետվության մասին: «Ի՞նչ է, ուզո՞մ եք վերջին օրերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի