21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կրեմլի գործակալը․ ինչու էր Սոբչակը Պուտինին ներկայացել այս տեսքով /ֆոտո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսին ներկա էր նաեւ հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով սեւ-սպիտակ գծավոր հագուստով էր՝ «զեբրի» տեսքով։

Ասուլիսի ժամանակ հետաքրքիր զուգադիպություն տեղի ունեցավ։ Պուտինը ասուլիսի սկզբին, պատասխանելով երկրի տնտեսական վիճակի մասին հարցին,  անեկդոտ  պատմեց կյանքի սպիտակ եւ սեւ շերտերի մասին։

Շատերը շտապեցին այս անեկդոտն ու Սոբչակի հագուստը կապել իրար հետ։

«Սոբչակը Կրեմլի գործակալն է, թե չէ որտեղից կիմանար, որ Պուտինը մամուլի ասուլիսը սկսելու է զեբրի վերաբերյալ անեկդոտով», –  Թվիթերի իր էջում գրել էր Լեդի Կացը:

Ի դեպ, նշենք, որ Սոբչակի հագուստի հեղինակը ՌԴ-ում հայտնի, ազգությամբ հայ դիզայներ Ալեքսանդր Հարությունովն է։

1041827

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ