29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տավուշի մարզը՝ հոգածության կենտրոնում

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, հյուսիսում սահմանակից է Վրաստանին, իսկ արևելքում՝ Ադրբեջանին։ ՀՀ պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։  Ուստի Տավուշի մարզի համայնքների օժանդակության խնդիրը առանձնահատուկ է սահմանամերձ գոտում գտնվող բնակչության առավել սրված սոցիալական խնդիրների առկայությամբ: Այդ իսկ պատճառով, համայնքներում առկա մի շարք հիմնախնդիրները` ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև զբաղվածության ապահովման հարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում:

Կառավարությունը երեկվա նիստին որոշում ընդունեց ՀՀ Տավուշի մարզում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման  նպատակով ՀՀ Տավուշի մարզպետարանին  կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 130,000.0 հազ. դրամ՝ ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես գազաֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի  համաֆինանսավորման համար:

Մեկ այլ կարևոր հիմնախնդրի՝ զբաղվածության ապահովման նպատակով, հոկտեմբերի 15-ին գործադիր մարմինը որոշում ընդունեց պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 60 մլն դրամ մարզում ժամանակավոր զբաղվածության ապահովման պիլոտային ծրագրի փորձարկման համար: Մարզի ընտրության հարցում հաշվի է առնվել այն, որ Տավուշում առկա է միջինից բարձր գործազրկության մակարդակ նաև թափուր աշխատատեղերի խիստ սակավություն:

Նշված գումարը կհատկացվի 30 ծրագրի համար մեկ ծրագրի առավելագույն արժեքը կկազմի 2 մլն դրամ: Այս ծրագրերն ունեն երկու հիմնական նպատակ: Առաջին՝ Տավուշի մարզի 30 համայնքներում՝ յուրաքանչյուր համայնքից 10-15 գործազուրկների համար կապահովվի ժամանակավոր զբաղվածություն: Ծրագրի տևողությունը կկազմի 2 ամիս՝ մինչ տարեվերջ: Այսինքն, այդ անձինք կդառնան ծրագրի մասնակիցներ, նրանց գործատուն կդառնա իրենց իսկ համայնքը, համայնքի ղեկավարը, նրանց հետ կկնքվի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր և յուրաքանչյուր աշխատած օրվա համար կստանան 7000 դրամ ներառյալ հարկերը: Հարկերը հանած կստացվի շուրջ 5000 դրամ: Գումարի այս չափը համընկնում է շուկայական նմանատիպ աշխատանքի վարձատրության հետ, օրական 5 հազար դրամ, իսկ ամսական 145-150 հազար դրամ աշխատավարձը արդեն իսկ մոտ է հանրապետության միջին աշխատավարձին:

Ըստ բնույթի, դրանք հիմնականում օժանդակ բանվորական աշխատանքներ են հետևյալ 6 հիմնական ոլորտներում՝

  • սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների` դպրոցների, մանկապարտեզների, բուժկետերին հարակից տարածքների բարեկարգում,
  • միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգում, ինչպես նաև լուսավորության ապահովման աշխատանքներ,
  • արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն օժանդակող աշխատանքներ,
  • պատմական հուշարձանների` եկեղեցիների, թանգարանների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ,
  • գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքներ
  • բնակչության համար պաշտպանական նշանակութուն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները:

Բացի երկու ամսվա ժամանակավոր զբաղվածությունից, որը կապահովի ծրագիրը` լուծելով տեղի գործազուրկ բնակչության որոշակի սոցիալական խնդիրներ, կարևոր է նաև, որ ծրագրում ընդգրկված 30 համայնքները կունենան որոշակի մնայուն, շոշափելի արդյունքներ, որն ըստ էության, ծրագրի երկրորդ նպատակն է:

Նշեմ, որ Տավուշի մարզի ժամանակավոր զբաղվածության ծրագիրը հիմնվում է  ՀՀ զբաղվածության պետական կարգավորման ոլորտում բարեփոխումների նոր ակտիվ քաղաքականության մոդելի վրա:  Փոփոխությունների հիմնական առանցքը «աջակցել և պահանջել» սկզբունքն է, այսինքն  զբաղվածության ոլորտում պետական աջակցությունը կհիմնվի բացառապես վերջնանպատակի վրա, անձին՝ հատկապես աշխատաշուկայում անմրցունակներին, դարձնելով կայուն զբաղված:

Նշված միջոցառումները կարևոր են ինչպես ՀՀ տարածքային համաչափ զարգացման, այնպես էլ սահմանամերձ մարզում առավել առաջնային խնդիրների լուծման տեսանկյունից:

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ