15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մինչ նա Օդեսայում է․ Ինչպիսին է Վրաստանն առանց Միխայիլ Սահակաշվիլու

Ինչպիսին է այսօր Վրաստանն առանց Միխայիլ Սահակաշվիլու։ Այս հարցը տվել է “Новое время” ուկրաինական թերթը։ Նա բազմաթիվ հարցազրույցներ է իրականացրել՝ պարզելու համար այս հարցի պատասխանը։

Թբիլիսիի շուկայում միրգ վաճառող Դավիթը ասում է․

«Այո, մենք մինչեւ հիմա հիշում ենք Միշային։ Շատ բան արեց, մարդկանց բիզնեսները խլեց, բանտեր նստացրեց։ Բայց ներկայիս իշխանությունն էլ ավելի լավը չէ, ֆինանսական դրությունն էլ ավելի վատ է»։

Նման կերպ այստեղ շատերն են պատասխանում։ Սահակաշվիլուց դժգոհ են, բ այց ներկայիս իշխանություններից էլ գոհ չեն։

Այն մի քանի տարիների ընթացքում, ինչ երկիրն առանց «Միշայի» է, ու այս ընթացքում երկրում ֆինանսական խնդիրներ են ուրվագծվում, գրում է baltnews.lv-ը։

Երբ Սահակաշվիլին նախագահ էր, Էկա Տկեշելաշվիլին Վրաստանի Արտաքին գործերի նախարարն էր։ Աշխատանքը շատ էր, վարդերի հեղափոխության հետեւանքով իշխանության եկած թիմը երկիրը ծնկի իջած վիճակից կանգնեցնում էր։ Վրաստանը դարձավ արտաքին ներդրումների համար ամենաբարենպաստ երկրներից մեկը։ Հանուն դրա երկրում կոռուպցիայի մեղադրանքով բազմաթիվ մարդիկ ձերբակալվեցին։

Հիմա «Միխո»-ն երկրում չէ, իսկ նախարարն այլեւս իր պաշտոնին չէ։ Քաղաքական իրավիճակն էլ բավականին փոխվել է։

«Ներկայիս իշխանություններից տուժեցին ոչ միայն մեր կուսակցության վերին խավը, այլեւ միջին խավը։ Ներկայիս իշխանությունը փորձում է իրենց կրիմինալ նախագիծ ներկայացնել։ Դրա համար նրանք հեքիաթներ են ներկայացնում, թե իբր Սահակաշվիլու ժամանակ մարդկանց դաժան տանջում էին բանտերում։ Միխոյի հանդեպ էլ միջազգային հետախուզում են հայտարարել»,- ասում է նախկին նախարարը։

Այն, որ Սահակաշվիլու ղեկավարման տարիները միանշանակ չէին, ասում է նաեւ տեղի ամենամեծ հեռուստաընկերության՝ Ռուսաթավի-2-ի տնօրեն Նիկա Գվարամիան։

Նա ասում է, որ այն ժամանակ ընդդիմությունը թույլ էր, զլմ-ներն էլ քիչ էին քննադատում իշխանություններին։

Տեղի փորձագետներն ասում են, որ Սահակաշվիլու բերած ռեֆորմները թույլ են տալիս ողջ վրացական պետական կառուցվածքը պահել աշխատանքային վիճակում։ Նրանք նշում են, որ Սահակաշվիլու «դրական հետքերը» շատ ոլորտներում են երեւում։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ