06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սրսկել բերել-գցել են, ինչի ըտեղ մարդ կա՞». ռուսական ռազմաբազայում լարված մթնոլորտ է

Գյումրիի ռուսական ռազմաբազայում, որտեղ քիչ առաջ մեկնարկել  է Ավետիսյանների գործով դատավարությունը, կարելի է ասել դեռ չսկսված՝ ընդատվեց, քանի որ Աետիսյանների իրավահաջորդների փաստաբանների համար աշխատանքային պայմաններ ապահովված չէ:

Փաստաբան Լուսինե Սահակյանը վիճաբանության մեջ մտավ դատական դեպարտամենտի ներկայացուցիչներից մեկի հետ` ասելով, որ աթոռներ ու սեղաններ տեղադրված չեն աշխատանքի համար, ինչից հետո վեճ առաջացավ փաստաբանի և դատական դեպարտամենտի ներկայացուցչի միջև:

«Որտե՞ղ նստեմ ես, ի՞նչ պայմաններ են սա. ո՛չ աթոռ կա, ո՛չ սեղան»,- բողոքեց Լուսինե Սահակյանը, ինչից հետո աշխատակիցները սկսեցին սեղան-աթոռներ բերել:

Վիճակը կրկին լարվեց: Պերմյակովի զոհը դարձած Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Ռիտան սկսեց գոռալ, թե ինչի՞ պիտի ռազմաբազայում դատավարությունն արվի. « Պայման չեն ստեղծել, սեղան աթոռ չեն դրել: Բա սենց բան կլինի: Գիտեին շատ մարդ է գալու, ժուռնալիստներ են գալու, պայմաններ չեն ստեղծել: Սենց բան կանե՞ն: Ռուսը մատերի վրա մեզ պար ա ածում: Էս երկրում իշխանություն կա՞:»

Այնուհետև Ավետիսյանների հարազատներից մեկը բողոքեց. «Սա դատարան չէ, սա ընտրատարածք է: Բերել են գցել են, որ քվեարկենք գնանք:  Հորս արև կապիկություն է ըսի, մեզի իշու տեղ են դնում»:

Կրկին բորբոքվեց տիկին Ռիտան՝ նայելով Պերմյակովի կողմը. «Թաղեմ քեզի, «սվոլոչ», վառենք պրծնենք. սիրտներս հովանա: Չնայած էտի ի՞նչ: Հո ի՞նքը չի արել: Սրսկել բերել գցել են. ինչի ըտեղ մարդ կա՞»:

Քիչ անց դատարանում սեղան աթոռներ տեղադրվեցին փաստաբանների համար: Դատական նիստը մեկնարկեց:

6

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ