Ամերիկացի բժիշկներն օգնություն կտրամադրեն Տավուշի բնակչությանը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից: Նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խումբը հինգօրյա այցով Հայաստան է ժամանել Տավուշի մարզի բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու նպատակով: Արմեն Մուրադյանը մասնագիտական խմբին հորդորեց խորհրդատվություն տրամադրել նաև սահմանամերձ համայնքների […]