ԱՊՀ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է․ Պուտին
Անհրաժեշտ է քայլեր մշակել՝ նվազեցնելու համար ԱՊՀ երկրների կախումն արտաքին շուկայից եւ շխուժացնելու ներքին կապերը։ Նման հայտարարություն է արել այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
Նա նշել է, որ ներկայումս ԱՊՀ երկրների վրա մի շարք բացասական արտաքին գործոններ են ազդում:
«Խոսքը եւ մեր մի շարք հիմնական արտահանվող ապրանքների գների անկման, եւ համաշխարհային տնտեսության մեջ նկատվող անորոշության, եւ շատ տարածաշրջաններում քաղաքական լարվածության աճի մասին է: Այս բոլոր հանգամանքները հանգեցնում են տարածաշրջանում տնտեսական աշխուժության դանդաղեցմանը»,- ասել է նա՝ նշելով, որ ԱՊՀ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նույնպես նվազել է:
«Այս իրավիճակում անհրաժեշտ է արտաքին շուկաներից ազգային տնտեսությունների կախումը նվազեցնելու համալիր միջոցառումներ ձեռնարկել, մտածել նաեւ Համագործակցության ներսում գործնական կապերի աշխուժացման մասին»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաեւ առաջարկել է 2017 թվականն ԱՊՀ-ում հայտարարել Ընտանիքի տարի:
«Կարծում եմ, որ Համագործակցությունում հումանիտար կապերի հետագա ամրապնդմանը կարող Է նպաստել 2017 թվականը Ընտանիքի տարի հայտարարելը: Ակնկալում ենք, որ նախաձեռնությունն աջակցություն կգտնի»,-ասել Է ՌԴ-ի ղեկավարը: