Ռուբեն Հայրապետյանին մեկ ամիս ժամանակ տվեցին
ՖԱՖ ակումբի անդամները մեկ ամիս ժամանակ տվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որպեսզի իրենց պահանջները իրականացնեն։
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ ՖԱՖ ակումբի անդամաները ներկայացրեցին իրենց պահանջներն ուղղված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
«Մենք պահանջում ենք, որպեսզի հավաքական հրավիրվի պրոֆեսիոնալ մարզիչ, եւ հավաքականը փորձությունների դաշտ չլինի: Մեզ պետք է պրոֆեսիոնալ մարզիչ և օտարերակցի։ Շալանդի մասին ոչ ոք չգիտեր: Մեզ այդպիսի մարզիչ հարկավոր չէ, մեզ պետք է մարզիչ, ով փորձ ունի», -ասաց ՖԱՖ ակումբի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը :
Բացի այդ ՖԱՖ ակումբի ներկայացուցիչները պահանջում են, որպեսզի ֆուտբոլի տոմսերի գները նվազեն, քանի որ ներկայումս դրանք բավականին թանկ արժեն:
«Մեկ տոմսի գինը սկսվում է 4 հազար դրամից, ինչը հնարավորություն չի տալիս բազմաթիվ երկրպագուների ներկա գտնել Հայաստանի հավաքականի խաղերին, դա էլ պատճառ է դառնում, որ ֆուտբոլիստները չեն ոգևորվում և վատ են խաղում»։
ՖԱՖ ակումբի անդամները հույս ունեն, որ ՀՖՖ նախագահի ամփոփիչ ասուլիսին կստանան պատասխաններ:
«Մենք վերջին խաղին մարզադաշտում իրականացրեցինք ակցիա՝ «պահանջում ենք մարզիչ» կարգախոսով , երկրորդ մեր գործողությունը՝ այս ասուլիսն է: Երրորդ քայլը լինելու է մեր պահանջներին տեր կանգնելը, պահանջները չկատարվելու կամ չբավարավելու, դեպքում կմտնի հրաժարականի պահանջ, դեռեւս չենք ցանկանում փակագծերը բացել», – ասաց Ջանջոյանը՝ հավելելով, որ մեկ ամիս ժամանակ են տալիս ՀՖՖ-ին:
Անդրադառնալով խաղի ծախված լինելու մասին տեղեկություներին, բանախոսներն ասացին, որ որեւէ փաստ չկա դրա վերաբերյալ: