Վթարից տեղում մահացել է

Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Արթուր Բաբախանյանին, ով տեղում մահացել է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական կայքը: