17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սյունիքում ամենաքիչն են ամուսնանում իսկ Լոռիում ամենաշատն են բաժանվում

«Այս տարվա ինն ամիսների ընթացքում հանրապետությունում  ծնվել է 30 հազար 666 երեխա, 2014 թ-ի 9 ամիսների համեմատությամբ ծնունդների թիվը 2,5 տոկոսով նվազել է»,- այսօր՝ հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը  այսպիսի տվյալներ ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Կույումջյանի փոխանցմամբ՝  եթե վերցնենք ընդհանուր բնակչության թվաքանակով, ապա 1000 բնակչի հաշվով 14 ծնունդ է գրանցվել:

«Ամենաշատը ծնվել են Երեւանում ապա` Արարատի մարզում, Արագածոտնում ու Կոտայքում: Մնացած բոլոր մարզերում այս ցուցանիշը մտահոգիչ է: Այս տարի ամենաքիչ ծնունդները գրանցվել են Սյունիքում, որտեղ 1000 բնակչի հաշվով 10 ծնունդ է եղել: Տավուշում էլ 1000 բնակչին 11 երեխա է բաժին ընկել: Այս տարվա ինն ամիսներին մահացել է 20 հազար 900 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 0,7 տոկոսով պակաս է»,-այսպիսին է վիճակագրությունը:

Նշենք, որ բնական հավելաճը նվազել է 6,2 տոկոսով: Կարինե Կոյումջյանն ասաց, որ մինչեւ 1 տարեկան մահացել է 280 երեխա, նախորդ տարվա համեմատությամբ մանկական մահացությունն աճել է 2,6 տոկոսով: Նախորդ տարի մահացել է 273 երեխա: Ընդհանուր առմամբ, ամենաշատը մահացել են Լոռու մարզում, հետո` Շիրակում, մահացությունների ցուցանիշով հետ չի մնում նաեւ Տավուշը, Վայոց Ձորը: Ամուսնացողների թիվը եւս կրճատվել է:

Այս տարի ամուսնացել է 13 հազար 120 զույգ, ինչը նախորդ տարվա ինն ամիսների համեմատությամբ 8,6 տոկոսով պակաս է: Ամուսնությունները պակասել են, ամուսնալուծությունները` նույնպես, այս տարի բաժանվել է 2799 զույգ, 2014-ին` 3545 ամուսնալուծություն է գրանցվել:

Ըստ վիճակագրության ամենաշատն ամուսնացել են Երեւանում, Կոտայքում Վայոց Ձորում, Արագածոտնում, Արմավիրում, ամենաքիչը` Գեղարքունիքի մարզում է ամուսնություն գրանցվել, բացասական ցուցանիշով հետ չեն մնում նաեւ Սյունիքն ու Տավուշը: Ամենաշատը բաժանվել են Լոռու մարզում, հետո` Երեւանում,

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ