06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2015

Կոստանյանը որոշել է. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք չի տա ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որով նա ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել էր Վենետիկի հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ։ Ու թեև այդ հայտարարությունից հետո դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր հետաքննություն անցկացնել՝ պատգամավորի հնչեցրած մեղադրանքները ստուգելու համար, այնուամենայնիվ ոստիկանությանն այդպես էլ չհաջողվեց Զուրաբյանից կոնկրետ փաստեր ստանալ։ […]

Ռուբեն Հայրապետյանը «գլուխն ազատե՞լ է». Հայկական ժամանակ

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից։ Ուշագրավ է որ Հայրապետյանը ՀՀ-ից մեկնել է նախօրեին Քննչական կոմիտեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով հարցաքննվելուց հետո։ Հայրապետյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու մասին տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայրապետյանը նախատեսել Էր բուժման նպատակով երկրից […]

Քանյեի՝ 5 միլիոն դոլարանոց նվերը Քիմին

Երեկ հայտնի Քիմ Քարդաշյանը տոնում էր ծննդյան 35-ամյակը։ Քիմը ծննդյան օրվա առիթով թանկարժեք նվեր է ստացել ամուսնուց` Քանյե Ուեսթից, գրում է rosbalt.ru-ն։ Քանյեն կնոջ համար Victoria’s Secret-ից գնել է կրծկալ, որի արժեքը կազմում է 5 միլիոն դոլար: Victoria’s Secret-ի դիզայներները կրծկալը կարել են հատուկ պատվերով: Այն զարդարված է թանկարժեք քարերով և Swarovski բյուրեղներով: Նշվում է […]

Աստված վարձահատույց կլինի. Մեծերը` Աստծո մասին

Հայտնի է, որ Հայդնը իր աշխատանքները սկսում և ավարտում էր աղոթքով: Նա խորապես համոզված էր, որ. «Ամեն տաղանդ բխում է Աստծուց, և Աստված վարձահատույց կլինի Իր պարգևները թե՛ չարությամբ, թե՛ բարությամբ օգտագործողին: Ամեն օր ես ծնրադիր աղոթել եմ  առ Աստված, որպեսզի նա ինձ տաղանդ պարգևի՝ արժանավայել կերպով Իրեն փառաբանելու համար»: ՀԱՅԴՆ Ֆրանց Յոզեֆ – (1732-1809), […]

Փոքրիկ Աիդայի կյանքի ցնցող քրոնիկոնը. Guardian

Guardian-ի լրագրող Պոպի Մաքլինը հոդված է գրել փոքրիկ հայուհու մասին, ով ապրում է Գյումրիում, լուսանկարների հեղինակն էլ Նիկ Դենցինգերն է: Վերջինն ընտանիքին հետեւել է 10 տարի, հենց այս տարիների ընթացքն է ներկայացված հոդվածում: Հոդվածն իր հերթին ներկայացրել է dlmn.info-ն: «Աիդան, ով 13 տարեկան է, հաճախ է ստիպված լինում 2.5 տարեկան քրոջ` Տաթեւիկի «մայրիկը» լինել: Նրանց […]

Մինի ֆուտբոլի հերթական  խաղադաշտը շահագործման է հանձնվել

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով նախատեսված մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտը շահագործման է հանձնվել Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի համար 14 շենքի բակում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Սա մայրաքաղաքում 2015 թվականին շահագործման հանձնված 10-րդ խաղադաշտն էր: Թվով 11-րդ և այս տարվա վերջին խաղադաշտը շահագործման կհանձնվի մոտ օրերս` Ավան վարչական շրջանում: Մինի ֆուտբոլի խաղադաշտերի […]

Հայաստանը պատրաստակամ է սատարել մարդասիրական բոլոր նախաձեռնություններին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալին: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ՊՆ և ՀՀ-ում ԿԽՄԿ […]

Այցելել են ԼՂՀ Հադրութի շրջան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում  Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը հերթական անգամ այցելել էր ԼՂՀ Հադրութի շրջան: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները եղել են Հադրութի շրջանի մանկապարտեզում: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված այցի ընթացքում Երևանից ժամանած հյուրերը ծանոթացել են […]

Ժաննա Ֆրիսկեի որդին, հնարավոր է, Շեպելեւից չէ. ԶԼՄ-ներ

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի եւ ամուսնու` Դիմտրի Շեպելեւի միջեւ սկանդալը օրեցօր ավելի է հասունանում: Հիմա էլ հանգուցյալ երգչուհու հարազատները կասկածում են, որ Ֆրիսկեի որդին` Պլատոնը, Շեպելեւից չէ: Որոշ տվյալներով` Ժաննան երկարատեւ կապ է ունեցել մի ուրիշ տղամարդու հետ, ում անունը երբեք չի հրապարակել, քանի որ նա ամուսնացած է, գրում է ntv.ru-ն: Այժմ երգչուհու ծնողները պնդում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի