Ժաննա Ֆրիսկեի որդին, հնարավոր է, Շեպելեւից չէ. ԶԼՄ-ներ
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի եւ ամուսնու` Դիմտրի Շեպելեւի միջեւ սկանդալը օրեցօր ավելի է հասունանում: Հիմա էլ հանգուցյալ երգչուհու հարազատները կասկածում են, որ Ֆրիսկեի որդին` Պլատոնը, Շեպելեւից չէ: Որոշ տվյալներով` Ժաննան երկարատեւ կապ է ունեցել մի ուրիշ տղամարդու հետ, ում անունը երբեք չի հրապարակել, քանի որ նա ամուսնացած է, գրում է ntv.ru-ն:
Այժմ երգչուհու ծնողները պնդում են, որ անհրաժեշտ է ԴՆԹ հետազոտություն անցկացնել` երեխայի հայրությունը պարզելու համար:
Ֆրիսկեների մտերիմներից մեկը ntv-ին պատմել է.
«Երկար տարիներ Ժաննան ընկեր ուներ, ում հետ ոչ հաճախ, բայց պարբերաբար հանդիպում էր: Նա ամուսնացած էր: Ու հիմա Ժաննայի ընտանիքը ցանկանում է դատարանի միջոցով ստիպել Դմիտրի Շեպելեւին ԴՆԹ թեստ անցնել, որպեսզի համոզվեն, թե իրոք նա է երեխայի հայրը, թե ոչ»:
Ընդ որում, փաստաբաններն ասում են, որ ոչ մի դատարան չի կարող ստիպել հաղորդավար Շեպելեւին ԴՆԹ անցնել, նա կարող է անցնել այդ հետազոտությունը միայն սեփական կամքով:
Փաստաբան Ալեքսանդր Տրեշեւը պատմում է.
«Երբ նայում էի Շեպելեւի ռեպորտաժները, նկատեցի, որ Դմիտրին Պլատոնի մասին ասում է` այդ երեխան: Ոչ մի անգամ իր որդին չի անվանել: Շեպելեւը, որպես Ժաննայի քաղաքացիական ամուսին, նրա ժառանգությունից ոչինչ չի կարող ստանալ, իսկ ահա տղան կարող է: Ժաննայի հարազատները վստահ են, որ հենց դրա համար է Դմիտրին այդպես կառչել երեխայից»:
Շեպելեւի եւ Ֆրիսկեների կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, որ հաղորդավարը թւոյլ չի տալիս մոր կողմի հարազատներին հաճախ հանդիպել երեխայի հետ: Թույլատրվում է ամսվա մեջ մեկ հանդիպում, այն էլ անվտանգության աշխատակցի ու դայակի ներկայությամբ: Իսկ Ժաննայի հարազատները ցնականում են հաճախ տեսնել իրենց թոռնիկին ու մասնակցել նրա դաստիարակության հարցերին, հատկապես, որ տղան միշտ դայակի հետ է, հայրը աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով հազվադեպ է տեսնում երեխային: