27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փոքրիկ Աիդայի կյանքի ցնցող քրոնիկոնը. Guardian

Guardian-ի լրագրող Պոպի Մաքլինը հոդված է գրել փոքրիկ հայուհու մասին, ով ապրում է Գյումրիում, լուսանկարների հեղինակն էլ Նիկ Դենցինգերն է: Վերջինն ընտանիքին հետեւել է 10 տարի, հենց այս տարիների ընթացքն է ներկայացված հոդվածում:

Հոդվածն իր հերթին ներկայացրել է dlmn.info-ն:

«Աիդան, ով 13 տարեկան է, հաճախ է ստիպված լինում 2.5 տարեկան քրոջ` Տաթեւիկի «մայրիկը» լինել: Նրանց մայրն ու ավագ եղբայրը, ով 14 տարեկան է, երկար ժամանակով բացակայում են, քանի որ գյուղական համայնքներում աշխատանք են փնտրում: Ընտանիքը Գյումրիից է, որը Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է:

Փոքրիկ Աիդան արթնանում է առավոտյան 8-ին, հագցնում քրոջը: 9-ին նրանց թեյի ժամն է` հացի փոքրիկ կտորով: Հետո աղջիկը սկսում է տան գործերն անել եւ ջուր հավաքել շշերի մեջ: Տանը ոչ էլեկտրականություն կա, ոչ ջուր, ոչ ջեռուցում:

Aida-1-640x384

Աիդան լվացքն է անում, հետո սկսում խաղալ փոքրիկ քրոջ հետ: Ժամը երեքին նրանք մի ափսե ապուր են ուտում: Մինչեւ երեկոյան 9-ը այլեւս ոչինչ ուտել չեն կարող այս երկու փոքրիկները: 9-ին կրկին թեյ` այս անգամ առանց հացի: Աիդան անհանգստանում է քրոջ առողջության համար:

«Իմ երկու քույրերը մահացել են թոքաբորբից, մեկը երկու ամսականում, մյուսը` երկու տարեկանում: Եւ բժիշկներն ասում են, որ եթե Տաթեւիկը նորմալ չսնվի ու ավելի լավ պայմաններում չապրի, կարող է մահանալ այդ հիվանդությունից»,- ասում է փոքրիկը:

Աիդան հանգստյան օրեր չունի: Նրա վրա է տան ողջ հոգսը` պատրաստելը, լվացքը, գնումները, մաքրությունը: Բացի այդ, նա դպրոց էլ է գնում: Տանը խոնավ է, որոշ պատուհաններ կոտրված են: Դպրոցից դւորս աղջիկը ոչ մեկի հետ չի շփվում, ընկերներ չունի, ասում է` չեմ սիրում շատ խոսել, նախընտրում եմ միայնությունը:

Նրա երազանքն է շատ փող աշխատել, որպեսզի հոգ տանի ընտանիքի համար: Երբ նրան հարցրին, թե ինչ նվեր է ուզում ստանալ, պատասխանեց` գունավոր մատիտներ…

Aida-3

2005 թվականին Տաթեւիկը հիվանդացավ տուբերկուլյոզով, երկար ժամանակ բուժվում էր, երկու տարի չտեսավ քրոջը: Աիդան ամուսնացավ 2010 թվականին եւ 18 տարեկանում արդեն երկրորդ երեխայով էր հղի: Նա դեռևս ապրում է նույն պայմաններում` առանց ջրի, էլեկտրականության եւ ջեռուցման: Այժմ արդեն վախենում էր դստեր առողջության համար: Նա չէր կարողանում նորմալ սնվել, դեղերի գումար չուներ: Ամուսինը, երբ տանն էր, մեքենաներ էր լվանում, գումար վաստակում, կամ էլ գնում էր Սիբիր` արտագնա աշխատանքի …

Այսօր Աիդան իր չորս դուստրերի հետ ապրում է 2 սենյականոց խոնավ բնակարանում: Հագուստը պարտքով են գնում: Բնակարանը տաքացվում է գազի փոքրիկ վառարանով: Նրանք լոգարան չունեն, սնվում են հիմնականում կարտոֆիլով: Ամբողջ շաբաթ Աիդան երեխաների հետ սպասում է շաբաթ օրվան, երբ Տաթեւիկին թույլ կտան դուրս գալ ինտերնատից մեկ օրով ու հանդիպել հարազատներին…»:

Aida-4-680x1024 Aida-5

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ