06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2015

Եղանակը կտրուկ կտատանվի

Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև, 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին կբարձրանա 1-2, արևելյան շրջաններում`  5-6 աստիճանով, 26-27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, օրվա երկրորդ կեսին կա թույլ անձրևի հավանականություն, 26-27-ին […]

Օձ տան բակում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 8-րդ շարքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

«Sabah»-ը ուշագրավ նորություններ է ներկայացրել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Ըստ աղբյուրի՝ զրույցի ժամանակ քննարկվել են նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Մոսկվա կատարած այցի մանրամասները, գրում է Ermenihaber.am-ը: Պուտինը նշել է, որ Ասադը մտահոգված է իր երկրի ապագայի համար, նա էլ է հասկանում, որ […]

Ավետարանի խոսքը մեր դեղորայքն է. մեծերը` Աստծո մասին

«Քրիստոսը մեր բժիշկն է: Բժիշկները մեր մարմինն են բժշկում, Քրիստոսը բժշկում է ամբողջապես՝ հոգին և մարմինը: Քրիստոսը ներում է մարդու մեղքերը և նրան ազատում հիվանդություններից ու հոգևոր մահից: Ավետարանի խոսքը մեր Դեղորայքն է. ամեն օր թեկուզ մի փոքրիկ խոստում-դեղահաբ ընդունող մարդը կենդանանում-աշխուժանում է, ինչպես որթատունկի ճյուղ»: ՎԻՐԽՈՎ Ռուդոլֆ Լյուդվիգ – (1821-1902), գերմանացի բժիշկ, դեղագետ, հյուսվածքաբան, […]

Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց Ադրբեջանում/վիդեո/

Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա»-ն, Եվրոպայի Լիգայի խմբային փուլում հյուրընկալվելով ադրբեջանական «Գաբալա»-ին, հաղթել է 3-1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օբամեյանգը, իսկ Գաբալայի միակ գոլը խփել է Դոդոն: Մեր ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել հանդիպումը` հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում Ադրբեջանում:

«Թող Եվրոպայի վատը չմտցնեն մեր ժողովրդի մեջ» /վիդեո/

«Նոր Սահմանադրությունը չեմ կարդացել, չգիտեմ ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Բայց եթե խոսքը վերաբերվում է եվրոպական արժեքները մեր ընտանիքներ մտցնելուն, ապա որոշ դրույթների դեմ եմ: Եվրոպական արժեքների մեջ էլ շատ լավ բաներ կան, սակայն կան նաև բաներ, որ մեր ազգի համար ընդունելի չեն: Օրինակ՝ ծնողը իրավունք չունի ապտակելու իր երեխային, քանի որ վերջինս կարող է […]

«Նոր Հայաստանը» պնդում է՝ իրենց սպառնում են

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը» հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վարչախումբը սպառնում է բռնության դիմել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ:  Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Վարչախումբը նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի գործընթացը սկսել և շարունակում է գործող Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով: Նոր սահմանադրության նախագծի մշակման և դրա քարոզչության կազմակերպման գործին սահմանադրական դատարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված