20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Sabah»-ը ուշագրավ նորություններ է ներկայացրել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Ըստ աղբյուրի՝ զրույցի ժամանակ քննարկվել են նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Մոսկվա կատարած այցի մանրամասները, գրում է Ermenihaber.am-ը:

Պուտինը նշել է, որ Ասադը մտահոգված է իր երկրի ապագայի համար, նա էլ է հասկանում, որ դժվար պայմաններում է հայտնվել: Բայց միևնույն ժամանակ Ասադը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ անցման փուլին ընդառաջ:

Ի պատասխան Էրդողանը հիշեցրել է, որ այդ թեման արդեն տարիներ ի վեր քննարկվում է, իսկ Ասադը 2011թ.–ից սկսած սոսկ խոստումներ է տալիս, սակայն չի կատարում ոչինչ: Ըստ Էրդողանի՝ իրենք դեռ 2012-ին են Ասադին անցումային փուլի ծրագիր առաջարկել: Սակայն վերջինս մերժել է:

«Մեր մոտեցումը հստակ է: Ձեզ էլ բազմիցս ասել ենք. մենք Ասադին չենք հավատում ու չենք վստահում: Նա միայն ժամանակ է ուզում շահել»,- հայտնել է Էրդողանը:

Նա նաև Պուտինին հիշեցրել է այն խոսակցությունները, թե իբր PYD-ն («Ժողովրդավարկան միություն կուսակցությանը» – քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat) պատրաստվում է Մոսկվայում հաղորդակցման կենտրոն բացել, ինչպես նաև այն, թե Ռուսաստանը զենք է մատակարարում PYD–ին: Թուրքիայի նախագահը զգուշացրել  է, որ իրենք  PYD-ին ահաբեկչական խմբավորում են համարում և խիստ անհանգստացած են PYD–ի հետ Ռուսաստանի հարաբերություններից:  Ըստ Էրդողանի ՝ եթե Ռուսաստանը PYD-ի հետ համագործակցի, դա կլինի համագործակցություն իր դաշնակից Թուրքիայի թշնամու հետ: Իսկ դա բացասաբար կանդրադառնա Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների վրա:

Նշենք, որ PYD-ի համանախագահ Ասյա Օսմանը և Քոբանիի ղեկավարներից Էնվեր Մյուսլիմը հանդիպում էին ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար  Միխայիլ Բոգդանովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել էին Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 20-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Ռուսաստան և երկար բանակցություններ ունեցել նախագահ Պուտինի հետ: Բանակցություններից հետո Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որն ըստ թուրքական իշխանամետ «Sabah»-ի պարբերականի ՝ տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ