Հոթ-դոգների մեջ մարդկային ԴՆԹ է հայտնաբերվել

Ամերիկացի մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի նրբերշիկների եւ հոթ-դոգների մեջ մարդկային ԴՆԹ կա։ Մարդու ԴՆԹ-ն հայտնաբերել են ստուգված նրբերշիկների երկու տոկոսի մեջ, հիմնականում՝ բուսակերների համար նախատեսված նրբերշիկներում, գրում է РИА Новости-ն։ Մասնագետները նշել են, որ սա սանիտարահիգիենիկ կանոնների խախտման արդյունք կարող է լինել։ Բացի այդ, բացահայտվել է, որ նրբերշիկների տուփի վրա գրված չէ դրա իրական բաղադրությունը։