Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահին

Հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում Ջակարտա իր այցելությունը և ուրախությամբ արձանագրեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Նախարարը կարևորեց Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցելությունը Հայաստան և ընդգծեց, որ […]