29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ հարցերում ռուսական զորքն էր մեղավոր

Գեներալ Մանվել Գրիգորյանը իր մարտական ուղին սկսեց Էդլու ձորակ կոչվող գյուղից: «Հետո Մելիքաշեն, Խրմնջուղ, Ալբուլախ…  սենց գյուղերով, 90-91 թվերից՝ Դուդուկչի: Մելիքաշենում ինձ բռնեցին՝ 14 հոգով ու գերի տարան: 14 հոգուց՝ 7-ով հիվանդանոցից փախել ենք , իսկ մյուս 7 հոգին 9 ամիս 13 օր գերի են մնացել: Մենք գերության մեջ մնացինք 4 օր, մեզ բռնեցին՝ տարան Խոջալու: Տանում էին ու հետո ուղարկում Շուշիի բերդ: Մենք շատ էինք ջարդված՝ քիթ ու բերան կոտրված էր:

Ինձ «Ալֆա» ջոկատը բռնեց ու ահավոր ջարդեցին: Դրա համար տարան Խոջալու, որ մի քիչ բուժեն: Շատ հարցերում ռուսական զորքն էր մեղավոր, «Ալֆա»-ի հատուկ ջոկատայինները շատ ուժեղ ազատամարտիկների բռնեցին: Ինձ դեմ են տվել պատին ու կողքերիս կրակել, իմ «չիգանկան» մինչև հիմա այդ տան պատին մնացել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

Գեներալի և նրա ընկերների կյանքը փրկել և գերությունից փախցրել են երկու բուժքույրերը՝ Կարինեն և Նունեն, ովքեր փախել են գերեվարված հայ ազատամարտիկների հետ. «Մինչև հիմա էլ իմ քույրերն են ու կապը կա,-նշեց գեներալը,-մինչև հիմա դեմքիս երևում է էտ դաժանության հետքերը, բայց ես իմ վրեժը լուծել եմ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ