25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 21, 2015

Տղամարդը մնացել է զուգարանում` փորձելով հանել հեռախոսը /ֆոտո/

Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել Չինաստանում: Տղմաարդը հեռախոսը պատահաբար զուգարանն է գցել, եւ երբ փորձել է հանել այն, դեռքը մնացել է զուգարանակոնքում: Ականատեսները ստիպված են եղել փրկարարներ կանչել: Վերջիններից տղամարդուն ազատելու համար մեկ ժամ է պահանջվել: Նրանք ստիպված կոտրել են զուգարանը, ինչի արդյունքում տղամարդը վնասվածքներ է ստացել, բայց ոչ լուրջ:

Ներկայացվեց Անձնագրային և վիզաների վարչության նորանշանակ պետը

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Անձնագրային և վիզաների վարչությունում, որի ընթացքում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին: Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Միշա Սարդարյանին՝ կատարված աշխատանքի համար, Անուբաղ Համբարյանը համոզմունք հայտնեց, որ վարչության աշխատակիցները կշարունակեն բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և կապահովեն բարեփոխումների արդյունավետ ընթացք: Մնացական Բիչախչյանը հավաստիացրեց, […]

Նախարար Նալբանդյանը ընդունեց Կարմիր խաչի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալին։ Ողջունելով հյուրին եւ մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում կամզակերպության մարդասիրական ակտիվ գործունեությունը՝ միաժամանակ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սերտորեն համագործակցել կազմակերպության հետ և ամենայն աջակցություն […]

Դաժանաբար ծեծել են ու թալանել. տաքսիստները «բունտ» կանե՞ն

«Երեկ, ուշ երեկոյան ընկերոջս տաքսին  նստել են երկու տղամարդ:Նստել են կրկեսի մոտից և խնդրել են իրենց տանել Պռոշյան գյուղ: Ընկերս ոչ մի վատ բան չկասկածելով ընդունել է պատվերը: Դեռ Պռոշյան գյուղ չմտած էս երկուսը կռիվ են սարքել ու սկսել հայհոյել վարորդին»,-պատմեց Henaran.am-ի խմբագրություն զանգահարած տղամարդը, ով նշեց, որ իր անունը այնքան էլ կարևոր չի: Նրա […]

Պրոբացիայի ծառայության շնորհիվ զգալիորեն կնվազեցվի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթների և դրա վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի ներկայացրած նախնական փորձագիտական կարծիքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Սուրեն Քրմոյանը մասնակիցներին ուղղված իր […]

Այս տարի արձանագրվել է մայրական մահացիության 5 դեպք

Երբեմն ասում են` հայերս այնքան քիչ ենք, որ յուրաքանչյուր կյանք թանկ է մեզ համար։ Իրականում, նշանակություն չունի` շատ ենք, թե քիչ, յուրաքանչյուր կյանք անգնահատելի է։ Գուցե առավել թանկ է մայրական կյանքը։ Քանի որ մեծապես նրա գոյությամբ է պայմանավորված նորածնի և, ընդհանրապես, երեխաների առողջությունն ու կյանքի որակը։ Գուցե թե նաև այս հանգամանքն է խթան հանդիսացել, որ […]

Նոր նշանակումներ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, ինչպես նաև Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզային փրկարարական վարչություններ հրշեջ-փրկարարական ջոկատներում: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի […]

Հանրահավաքային հզոր ալիք կբարձրացնե՞ն

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հիմնադրման մասին հռչակագրի հրապարակումից և ճակատի քաղաքական խորհրդի ձևավորումից հետո լրատվամիջոցներում եղան փորձեր կասկածի տակ դնել մոլորակի տարբեր մասերում կրթություն ստացած, տարբեր աշխարհաքաղաքական հարթակներում հայության ազգային շահերը ներկայացնելու և պաշտպանելու փորձառությամբ օժտված գործիչների միավորման արդյունավետությունը: Ճակատի քաղխորհրդում միմիանց փոխլրացնելու այն հնարավորությունը, որը մենք համարում ենք լուրջ առավելություն` մեր տարբեր կենսափորձերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի